Ուղիղ եթեր
Առանց 1-ին և 2-րդ երեխա ունենալու, բարեբախտաբար, հնարավոր չէ 3-րդին ունենալ․ Փաշինյան
copy image url

Առանց 1-ին և 2-րդ երեխա ունենալու, բարեբախտաբար, հնարավոր չէ 3-րդին ունենալ․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:34 24-08-2023
Կառավարությամբ որոշմամբ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվեց 450 մլն դրամ:

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ պետք է աշխատեն, որպեսզի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում բնակարանային աջակցության ծրագիրը շարունակական լինի։

«3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում բնակարանային աջակցության ծրագիրը նպատակ ունի խթանելու 1-ին և 2-րդ երեխաների ծնունդը, որովհետև առանց 1-ին և 2-րդ երեխա ունենալու հնարավոր չէ 3-րդին ունենալ, բարեբախտաբար»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ աջակցության ծրագրերը պետք է անընդհատ լավարկեն։

Ամենից շատ դիտված