Հովհաննես Թումանյանի և Գուրգեն Մահարու միակ հանդիպումը
copy image url

Հովհաննես Թումանյանի և Գուրգեն Մահարու միակ հանդիպումը

Մշակույթ 1 տարի առաջ - 22:21 23-08-2023
Քչերին է հայտնի, որ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զինվորագրվել է, այցելել ռազմաճակատ։ Այդ որոշումը նրա համար շատ կարևոր էր, այնքան կարևոր, որ իր ունեցած-չունեցածը վաճառել էր, ատրճանակ գնել։ Ճանապարհին, սակայն, Թումանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա ստիպված է եղել վերադառնալ Թիֆլիս։ Սա ճակատագրական եղավ նրա կյանքում, որովհետև որոշ ժամանակ անց իմացվեց, որ այն խումբը, որի կազմում Թումանյանը գնում էր Արևմտյան Հայաստան, շրջափակման մեջ է ընկել, և բոլորը սպանվել են։



Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջեւ, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որեւէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ եւ այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու եւ ավարտին հասցնելու իր «Հազարան բլբուլ» գործը, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը երկու-երեք օր անց վրա հասավ Եղեռնի եւ ավերիչ գաղթի գույժը:

Բանաստեղծի բացառիկ լավատեսությունն ու հավատը մեկ անգամ չէ, որ փրկել էին հազարավոր կյանքեր: Ողբերգությունը՝ սրտում, անասելի ցավը՝ հոգում Թումանյանն առանց րոպե անգամ կորցնելու Թիֆլիսից շտապում է Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես որբեր՝ տարբեր տարիքի:

Ժամանակակիցների վկայությամբ, այդ հավաքատեղին իրական դժոխքն էր երկրի վրա: Ցեղասպանության սարսափները տեսած, խեղված հոգիներով, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար երեխաներ հավաքվել էին Էջմիածնում: Այդ առաջին օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաեւ դստերը՝ Նվարդին: Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով: Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր եւ բուժքույրեր. սակայն Թումանյանի համար սեփական երեխայի կյանքն անգամ անկարեւոր էր, երբ հայրենակիցների լինելիության հարցն էր դրված:



Պատմում են, որ Թումանյանն ամեն երեկո կոնյակով թեյ էր խմում՝ հավատալով, որ կարող է խուսափել համաճարակից։

Զգայուն բանաստեղծը շատ ծանր էր տանում որբուկների վիճակը։ Նվարդ Թումանյանը պատմում է, որ տեղի վերակացուները շատ էին զայրանում, երբ որբուկներն անկարգություն էին անում, իսկ Թումանյանը ուրախանում էր․ ուրեմն կյանքը մինչև վերջ չի մեռել այս մանչուկների մեջ։

Ահա այնտեղ՝ Էջմիածնում է տեղի ունեցել Հովհաննես Թումանյանի և Գուրգեն Մահարու միակ հանդիպումը։ Մահարին իր «Պատանեկություն» վիպակում պատմում է, որ մի տեսել է մի կառք, որի մեջ մի անսահման բարի մարդ կար, նա ժպտում էր որբուկներին զարմանալի կախարդական ժպիտով, սակայն աչքերի մեջ խորը թախիծ ու տառապանք կար․ Թումանյանն էր։ Հետագայում, երբ մեծացելու կարդացել էր Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը, մի ներքին զգացողություն է ունեցել․ Ամենայն հայոց բանաստեղծը հենց այդ օրն էր գրել այն․

- Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին