Դավիթ Խաժակյանի 30 տարին լրացած չէ, նա չի կարող քաղաքապետ դառնալ
copy image url

Դավիթ Խաժակյանի 30 տարին լրացած չէ, նա չի կարող քաղաքապետ դառնալ

Ներքին 1 տարի առաջ - 21:09 21-08-2023
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և 1 դաշինք: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարողների թվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցութունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է:

Պարզվում է, որ Դավիթ Խաժակյանը չի կարող դառնալ քաղաքապետ, քանի որ նա 29 տարեկան է, ծնվել է 1994 թվականի ապրիլի 9-ին, իսկ օրենքը հստակ սահմանում է, որ այդ պաշտոնը ստանձնելու համար անձի 30 տարին պետք է լրացած լինի:



Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»:



Հարց է առաջանում․ արդյոք Դավիթ Խաժակյանը չգիտի՞ օրենքի այս կետը, թե՞ իմանալով հանդերձ՝ խաբում է երևանցիներին և ձայներ փոշիացնում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում