Ես կարող եմ դառնալ քաղաքապետ․ Դավիթ Խաժակյան
copy image url

Ես կարող եմ դառնալ քաղաքապետ․ Դավիթ Խաժակյան

Ներքին 1 տարի առաջ - 19:18 22-08-2023
«Ես կարող եմ դառնալ քաղաքապետ»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դառնալու քաղաքապետ, երբ 30 տարին չի լրացել։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ իր 30 տարին չի լրացել, օրենքը թույլ է տալիս, որ ինքը ընտրվի քաղաքապետ։

«Բացեք, ընթերցեք Ընտրական օրեսգիրքը։ Ձեր հարցերի տրամաբանությունից ելնելով կամ դա նենգ պատվեր է, կամ օրենքի չիմացություն է, որևէ մեկի դեպքում ես ինձ չեմ վերապահում աշխատանք տանել ձեզ հետ»,- ասաց Խաժակյանը։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Խաժակյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ․ «Այդ հարցին 86 անգամ պատասխանել եմ, հրաժարվում եմ 87-րդ անգամ պատասխանել»։

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետը հակասում է Սահմանադրությանը։

«Սահմանադրական նորմն է ուժի մեջ։ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,-ասաց նա։