Փաշինյանը կմասնակցի՞ Սյունիքի տոնական միջոցառումներին. Հրապարակ
copy image url

Փաշինյանը կմասնակցի՞ Սյունիքի տոնական միջոցառումներին. Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:29 18-08-2023
«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ մարզում վարչապետի անվտանգությունը վերջին 2 օրն իսկական «տեռոր» է իրականացրել։ Չնայած նա երեկ օրվա երկրորդ կեսին ուղղաթիռով մեկնեց, սակայն «ախրանան» մեկնել էր 2 օր առաջ, իսկ երեկ՝ վաղ առավոտյան, մեծ ավտոշարասյունով աշխատակազմը եւ մի քանի ավտոբուս ժողովուրդ «գործուղվեց» Սյունիք, որ «մասովկայի» պակաս չլինի։ Նա այցելել է մարզպետարան, խորհրդակցություն արել, ապա մեկնել Քաջարան, ԶՊՄԿ։ Մեզ ասացին, որ գիշերելու է Կապան-Քաջար ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում, որի անունը նախկինում, ըստ որոշ լուրերի, կապվում էր Վահե Հակոբյանի, ներկայում՝ ԶՊՄԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ համայնքապետերը հրավիրված չեն եղել մասնակցելու այցին, բացառությամբ Կապանի քաղաքապետի, որը մարզպետի հետ Սյունիքի օդանավակայանում դիմավորում էր նրան։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ, ըստ լուրերի, իմանալով այցի մասին, ընդհատել է երեւանյան գործերը, վերադարձել Քաջարան։ Բայց այցի գրաֆիկը խիստ գաղտնի էր պահվում, որ ոչ ոք չիմանա երթուղին։ Մարզպետարանից հետո Փաշինյանը դուրս է եկել Կապանի փողոցներ՝ զբոսանքի, մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Բացի այդ՝ շենքերի բակերում, մուտքերի մոտ ամենուր ոստիկաններ են կանգնեցրել։ Շրջել է Կապանի Շահումյան փողոցով, մտել է շենքերի մուտքերը, ըստ բնակիչների՝ նկուղներն է ստուգել, որոնք քաղաքի ռմբակոծման ժամանակ, որպես կանոն, ապաստարան են ծառայում։ Ուղեկցել են Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ի դեպ, 2 օր հետո՝ 19-ին, Կապանի օրն է, 21-ին՝ Քաջարանի։ Փաշինյանը 2 օր շուտ է այցելել, բայց Սյունիքում հույս ունեն, որ կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում