Բաքուն ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ գործողություններից․ Արցախի ՊՆ
copy image url

Բաքուն ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ գործողություններից․ Արցախի ՊՆ

Ներքին 1 տարի առաջ - 17:20 15-08-2023
Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։