Իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը երկրի վրա կախված սպառնալիքներից․ Էլինար Վարդանյան
copy image url

Իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը երկրի վրա կախված սպառնալիքներից․ Էլինար Վարդանյան

Ներքին 2 տարի առաջ - 15:22 10-02-2023
Հայաստանի իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը օրակարգային կարեւոր հարցերից, Հայաստանի գլխին կախված սպառնալիքներից եւ շահարկել հանրային գիտակցությունը։ Այս մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա նկատեց, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, և այդ ֆոնին ամեն օր քրեական գործեր են հարուցվում։

Դատաիրավական համակարգը, նրա գնահատմամբ, ճգնաժամ է ապրում, եւ գլխավոր խնդիրն այն է, որ այն այնքան քաղաքականացված է, որ կարողանա սպասարկել իշխանությունների կամքը։

«Երբ համակարգը վերածվում է պատվեր կատարող առանձին մարմնի, դա նշանակում է, որ լուրջ խնդիրներ են առաջացել, և իրավական տեռորը կարող է վերաբերել ցանկացած մարդու, ոչ միայն հանրային անձանց կամ ընդդիմադիրների։ Հայաստանի քաղաքացին պաշտպանված չէ իրավական տեռորից։ Հայաստանի խորհրդարանում բոլորը քաղաքական գործիչներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի դեմ իրավական տեռորի ականատեսն են դարձել։

Իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ Հայաստանում լուրջ իրավախախտումներ են եղել, իսկ իրենք եկել են հասարակությանը փրկելու։ Սակայն իրականությունն այլ է․ լրջորեն խախտվում են դատավորների իրավունքները, իսկ դատախազությունն օգտագործվում է իշխանությունների կողմից»,- նշեց Վարդանյանը։