2 ժամ առաջ հոր հետ է խոսել․ երեկ սպանված զինծառայողն ընտանիքի ավագ որդին էր
copy image url

2 ժամ առաջ հոր հետ է խոսել․ երեկ սպանված զինծառայողն ընտանիքի ավագ որդին էր

Ներքին 1 տարի առաջ - 12:30 12-08-2023
«Ընտանքիքի ավագ որդին էր, շատ սպասված երեխա է եղել։ Իրենից փոքր երկու եղբայր էլ ունի, մեկը 12-րդ դասարան է, մյուսը՝ 4 տարեկան։ Բնավորությամբ շատ բարի էր, միշտ աչքի է ընկել իր աշխուժությամբ։ Այն վարկածը, որ ինքնասպանություն է գործել, ուղղակի անհավատալի է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրուցում ասաց օգոստոսի 11-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանի հարազատը:

Գրանիկ Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 17-ին։

«Մոտ 10 օր առաջ արձակուրդ էր եկել։ Ասաց, որ ծառայությունից շատ գոհ է։ Ճիշտ է, բոլորն են այդպես ասում, բայց ինքը հաստատ չէր ստի»,- պատմում է զինծառայողի հարազատը։

Հարազատի խոսքով՝ Գրանիկը դեպքից 2 ժամ առաջ հայրիկի հետ է խոսել․ «Ինչքան գիտեմ հեռախոս է ուզել, իր հայրն էլ պետք է զորամաս գնար, ասել է՝ մի արի, դիրքեր եմ բարձրանալու, բայց ինքը չէր բարձրանում՝ վարորդ էր։ Թե ի՞նչ է եղել, ի՞նչ չի եղել՝ չգիտենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում