Զորամասում հրդեհի հետևանքով զոհված Ռոստոմ Ասրյանը ընտանիքի ավագ որդին էր
copy image url

Զորամասում հրդեհի հետևանքով զոհված Ռոստոմ Ասրյանը ընտանիքի ավագ որդին էր

Ներքին 2 տարի առաջ - 14:19 19-01-2023
Գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկը՝ Ռոստոմ Ասրյանը Ստեփանավանի Հոբարզի համայնքից էր։

Համայնքի ղեկավար Կարեն Լալազարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ռոստոմը զորակոչվել էր 1 տարի 1 ամիս առաջ։ «Շատ լավ ընտանիք ունի, գյուղի հարգանք վայելող, շնորհքով տղա էր, փայլուն երեխա։ Նա ընտանիքի ավագ որդին էր, քույր եղբայր ունի։ Քույրը դպրոցում է սովորում, իսկ եղբայրը դեռ դպրոց էլ չի հաճախում։ Ընտանիքը բոլորի պես հողագործությամբ և անասնապահությամբ է զբաղվում։ Բոլորս շոկի մեջ ենք․․․ հիշողություններ շատ կան, բայց այս պահին այլևս խոսել չեմ կարողանա․․․»։


Ամենից շատ դիտված