ԿԸՀ-ն ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը
copy image url

ԿԸՀ-ն ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը

Ներքին 1 տարի առաջ - 14:45 10-08-2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ տեղեկացնելով, որ առաջին հայտը ներկայացրել է Հայաստանի եվրոպական կուսակցությունը:

Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ ավանդույթի համաձայն՝ առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը, քանի որ կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Նրա խոսքով՝ սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն, հետևաբար առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացրվի մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Ամենից շատ դիտված