Տիգրան Արզաքանցյանի կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել
copy image url

Տիգրան Արզաքանցյանի կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել

Ներքին 1 տարի առաջ - 14:20 12-08-2023
Տիգրան Արզաքանցյանի գլխավորած «Ուժը հայրենյաց» կուսակցությունն այսօր ԿԸՀ է ներկայացրել ավագանու ընտրությունների առաջադրման դիմումը:

ԿԸՀ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը ցուցակում երկրորդն է, երրորդ համարը՝ Արմեն Մարգարյանն է:

Նշենք, որ կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Տիգրան Արզաքանցյանը:

Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը վաղն է: