Ռուսական կողմը հայտնում է Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին
copy image url

Ռուսական կողմը հայտնում է Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին

Արտաքին 1 տարի առաջ - 10:25 09-08-2023
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս զինվորականներին հաջողվել է կասեցնել անօդաչու թռչող սարքերի միջոցով Մերձմոսկվայում ահաբեկչություն իրականացնելու Կիևի փորձը։

Հաղորդվում է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից, զոհեր ու ավերածություններ չկան։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թելեգրամյան ալիքում գրել էր, որ ՀՕՊ համակարգերը երկու մարտական անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք փորձում էին մոտենալ ՌԴ մայրաքաղաքին։ ԱԹՍ-ներից մեկը խոցվել է Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում։

«Այս գիշեր Մոսկվայի շրջանի տարածքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ ՀՕՊ համակարգերի կողմից ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։