Պատշգամբում տեղադրված գազաբալոնից կրակ է առաջացել և հրդեհ է բռնկվել․ shamshyan.com
copy image url

Պատշգամբում տեղադրված գազաբալոնից կրակ է առաջացել և հրդեհ է բռնկվել․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:17 07-08-2023
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի թիվ 8-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16 բնակարանի պատշգամբում տեղադրված 5 կգ-անոց գազի բալոնից։ Տան սեփականատեր Վլադ Սարգսյանը ձեռքի հատվածում թեթև այրվածք է ստացել։

Հրդեհի տարածումը նախ կանխվել, ապա մարվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։