Վաղաշենում կրակ է բռնկվել մոտ 900 հակ անասնակերում. shamshyan.com
copy image url

Վաղաշենում կրակ է բռնկվել մոտ 900 հակ անասնակերում. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:44 05-11-2023
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում անասնակեր է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Մարտունու թիվ 33 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները:

Պարզվել է, որ այրվել է մոտ 900 հակ անասնակեր:

Ժամանել է նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է անասնակերի սեփականատիրոջ ինքնությունը, և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված