Ոսկետափում այրվել են մոտ 370 հակ պահեստավորած անասնակեր ու տանիքի փայտե կառուցատարրեր
copy image url

Ոսկետափում այրվել են մոտ 370 հակ պահեստավորած անասնակեր ու տանիքի փայտե կառուցատարրեր

Ներքին 1 տարի առաջ - 18:36 07-08-2023
Օգոստոսի 7-ին, ժամը 11:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկետափ գյուղի Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկին կից կուտակած անասնակերը և Կայարանամերձ փողոցի տներից մեկին կից խորդանոցի տանիքը:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել՝ 15:26-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 370 հակ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված