Հրդեհ Միխայելովկա գյուղում․ այրվել է պահեստավորած անասնակեր
copy image url

Հրդեհ Միխայելովկա գյուղում․ այրվել է պահեստավորած անասնակեր

Ներքին 2 տարի առաջ - 00:51 23-02-2023
Փետրվարի 22-ին, ժամը 10։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միխայելովկա գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 5000 հակ պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։37-ին, մարվել՝ 19:54-ին: