Պահանջները պետք է ներկայացնել մեր իշխանություններին և ոչ թե միջազգային հանրությանը․ Ալբերտ Բազեյան

Ներքին 1 տարի առաջ - 12:50 29-07-2023
«Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ, Կամավորականների, պահեստազորայինների, աշխարհազորայինների միավորման հիմնադիր Ալբերտ Բազեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամիսներ շարունակ փորձել է համախմբել քաղաքական ուժերին, բայց հնարավոր չեղավ, ուստի նախաձեռնել է մի շարք զինակից և գաղափարակից ընկերներով Կամավորականների, աշխարհազորայինների և պահեստազորի կամավորականների միավորում, որի հիմնադիր ժողովն է այսօր։

«Մենք ունենք 2 խնդիր՝ անհրաժեշտության դեպքում մեր սահմանների վրա հարձակման դեպքում մենք կազմավորելու ենք վաշտեր և գումարտակներ և մեր զինվորների հետ կողք կողքի պաշտպանելու ենք մեր սահմանները, մեր հայրենիքը։ Խաղաղ պայմաններում մեր օրինակով օժանդակելու ենք, նպասելու ենք համադրելի ազգային ընդդիմադիր ուժերին համախմբվել, ձևավորել մեկ միասնական պայմանականորեն համահայակական միացյալ դաշինք և համագործակցելով այդ դաշինքի հետ՝ մի գեղեցիկ օր ոտքի հանել մեր ժողովրդին ու հայտարարել անհնազանդություն այսօրվա իշխանությանը, պարտադրել այսօրվա իշխանության հեռացումը և այս Ազգային ժողովի լուծարումը, կարճ ժամկետի համար ձևավորել Ազգային կառավարություն, որը կնախապատրաստի Ազգային ժողովի արդար, օրինական ընտրություններ»։

Բազեյանը վստահ է՝ մեր հայրենիքում կգտնվեն հարյուրից ավելի մարդիկ, ովքեր ավելի կրթված կլինեն, քան Նիկոլ Փաշինյանն է, կլինեն ավելի բարոյական և հայրենասեր, քան Նիկոլ Փաշինյանն է։

Oragir.News-ի հարցին, թե ինչպես է տեսնում Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Բազեյանն ասաց, որ պահանջները պետք է ներկայացնել մեր իշխանություններին և ոչ թե միջազգային հանրությանը։

«Միջազգային դատարանը պահանջեց բացել Բերձորի միջանցքը, ադրբեջանցինեը թքած ունեն այդ որոշման վրա, չեն բացում Բերձորի միջքանցքը։ Դրա համար մենք պետք է ամեն տեղից ամեն ինչ կտրենք, ուղարկենք բանակին, Հայաստանի Հանրապետության նախագահին հատկացվող գումարները, Կառավարությանը հատկացվող գումարները, այլ բյուրոկրատական ապարատներին, Ազգային ժողովին, Ոստիկանությանը հատկացվող գումարները, պարգևավճարները, ամեն տեղից ամեն ինչ կրճատել, ուղարկել բանակի ռազմատեխնիկական զարգացմանը, բանակի զինվորների կացարանի բարելավմանը, սպայական աշխատակազմի աշխատավարձի բարձրացմանը, հզորացնել բանակը և ազատագրել բռնազավթված մեր հայրենիքի տարածքները, բացել նաև Բերձորի միջանքը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում