Հայ ուշուիստները մեկնում են Չինաստան՝ կարևորագույն ստուգատեսի
copy image url

Հայ ուշուիստները մեկնում են Չինաստան՝ կարևորագույն ստուգատեսի

Սպորտ 1 տարի առաջ - 00:15 25-07-2023
Չինաստանի Չենդու քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը կկայանան Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը։

Հայաստանը կարևորագույն ստուգատեսին կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում։

Մարզաձևերից մեկը ուշուն է։ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայից խաղերին կմասնակցեն Դավիթ Վարդանյանը (72 կգ) և Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), ովքեր մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Մուշեղ Հայրապետյանի գլխավորությամբ։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը «Զվարթնոց» օդանավակայանում անձամբ ճանապարհել է մարզիկներին՝ մաղթելով նրանց հաղթական վերադարձ։



Ամենից շատ դիտված