Աղջիկս հունիսի 2-ին դպրոցի բակում ուշագնաց է եղել, թերսնուցումից է․ արցախցի կինը հացադուլ է անում

Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 18:02 24-07-2023

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կանանց կողմից հայտարարաված հացադուլը շարունակվում է։ Այսօր հացադուլին միացած Արմինե Մուրադյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր դուստրը այս պահին Արցախում է։

«Արցախում շատ դժվար վիճակ է, սնունդը լրիվ վերջացել է, մարդիկ մի կտոր հաց են մարազիլկայում պահում, որ երեխան լացի, տան երեխուն։ Իմ աղջիկը հունիսի 2-ին դպրոցի բակում ուշագնաց է եղել, ընկել։ Տարել են հիվանդանոց, ասել են՝ թերսնուցումից է»։

Նա նշեց, որ ակնկալում են, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների ջանքերով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված սնունդը կհասվի Արցախ։

«Արցախը մեր պապերի հայրենիքն է, մեր ստեղծածն է, ոչ մեկն իրավունք չունի ձեռքը դնել Արցախի վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։