Լարված իրավիճակ՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
copy image url

Լարված իրավիճակ՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Ներքին 1 տարի առաջ - 13:20 24-07-2023

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Արցախի երիտասարդներն այս պահին փակել են ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերն ու ելքերը։ Քիչ առաջ լարված իրավիճակ էր։ Ոստիկանները պարտադրեցին բացել մուտքերը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում բերման կենթարկեն երիտասարդներին։



Ակցիայի կազմակերպիչները իրենց ակցիան բացատրում են նրանով, որ ուզում են՝ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է իրականում շրջափակումը։

Ակցիայի մասնակիցները այսօր ավելի վաղ արդեն այցելել են «Կարմիր խաչի» գրասենյակ, նամակ են փոխանցել և ակնկալում են վաղը պատասխան սպտանալ։



Նրանք նաև պահանջում են, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված պարենամթերքը հասցվի Արցախ։

Ոստիկաններն ստիպել են բացել արգելափակված մուտքերն ու ելքերը, իսկ ՄԱԿ-ի գրասենյակից խոստացել են, որ ներկայացուցիչ կիջնի և կլսի երիտասարդների պահանջները։ Մինչ այս պահը դեռևս ոչ ոք չի իջել։