Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները լարված իրավիճակ են ստեղծել հանրապետության գլխավոր տոնածառի մոտ։ Նրանք ցանկանում են մոմավառություն կազմակերպել՝ ի հիշատակ կյանքը հայրենիքին զոհաբերած զինվորների, սակայն ոստիկանները խոչընդոտում են։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը Հանրապետության հրապարակում կազմակերպել է «Լաչինի միջանցքը նաև քո կյանքի ճանապարհն է» կարգախոսով հրատապ հանրահավաք։
Հիշեցնենք նաև, որ արդեն երրորդ օրն է՝ ադրբեջանցիները փակել են Արցախը մայր հայրենիքին և համայն աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արցախը հայտնվել է հումանիտար աղետի մեջ։


