«Կրասնոդարը» մերժել է «Այաքսի»՝ 8․5 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը
copy image url

«Կրասնոդարը» մերժել է «Այաքսի»՝ 8․5 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը

Սպորտ 1 տարի առաջ - 14:01 23-07-2023
Հոլանդական «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, ում տրանսֆերի համար պատրաստ է վճարել 8․5 միլիոն եվրո։

Ռուսական ակումբը միանգամից մերժել է «Այաքսի» առաջարկը, հայտնում է СЭ-ն։

Transfermarkt.com պորտալը 23-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Ամենից շատ դիտված