Դիմելու ենք առավել կոշտ քայլերի. Արայիկ Հարությունյանը վերջնաժամկետ ներկայացրեց
copy image url

Դիմելու ենք առավել կոշտ քայլերի. Արայիկ Հարությունյանը վերջնաժամկետ ներկայացրեց

Ներքին 1 տարի առաջ - 22:58 17-07-2023
Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադարձավ իր բնականոն հունին, մենք դիմելու ենք առավել կոշտ քայլերի: Պահն օրհասական է։ Այս մասին քիչ առաջ իր ուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեկնարկած նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել: Այն որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Այս օրերի ընթացքում ես հնարավորություն կունենամ Վերածննդի հրապարակում շփվել համաժողովրդական շարժման, հասարակության և քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները և միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել: Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս:
Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին»,- եզրափակեց իր ուղերձը Արայիկ Հարությունյանը։


Ամենից շատ դիտված