Կոլումբիայում ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին, որը բռնաբարել է 21 երեխայի
copy image url

Կոլումբիայում ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին, որը բռնաբարել է 21 երեխայի

Արտաքին 3 տարի առաջ - 10:41 09-07-2021

Մեդելին քաղաքի (Կոլումբիա) իշխանությունները հաղորդել են Մանոլո մականունով հանցագործին կալանավորելու մասին, որին կասկածում են 21 երեխայի բռնաբարելու մեջ: Բռնությունը տեղի է ունեցել մանկապարտեզում:

«Ոստիկանությունը բերման է ենթարկել Մանոլո մականունով Իսմայել Դարիո Լոպերային, որը կասկածվում է սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ»,- պատմել է Մեդելինի քաղաքապետ Դանիել Կինտերո Կալյեն Twitter-ի իր էջում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 52-ամյա Լոպերան երեք տարի աշխատել է Մեդելինի մանկապարտեզի խոհանոցում որպես օգնական: Այդ ժամանակահատվածում նա բռնաբարել է մինչև 4 տարեկան առնվազն 21 երեխայի:

Քրեական գործ հարուցելուց հետո Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ցանկացել է, որ հանցագործը «փտի բանտում», իսկ որոշ ժամանակ անց օրենք է ստորագրել, որը ցմահ ազատազրկման է դատապարտում անչափահասներին բռնաբարելու և սպանելու համար:

Ամենից շատ դիտված