Քաղաքը Վարդավառ է նշում։Այսօր համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվեց վաղ առավոտից՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Արդեն լվացվել են երևանյան արձանները, որոնց մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:
Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:
Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև մայրաքաղաքի հյուրերին՝ փոխանցելով օրվա խորհուրդը։
Ուրախ Վարդավառ բոլորիդ»,- գրել է Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել: