Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած երեխան մահացել է
copy image url

Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած երեխան մահացել է

Ներքին 1 տարի առաջ - 12:48 14-07-2023
Երեկ` ժամը 23:00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում 7-ամյա երեխան շենքի պատուհանից վայր է ընկել, ում տեղափոխել էին Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Oragir.news-ին հիվանդանոցից փոխանցեցին, որ 7 տարեկան տղայի կյանքը փրկել չի հաջողվել։

Մանկական հիվանդանոցի անձնակազմը պայքարել է երեխային փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգ է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։

Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։