Կառավարության 2023 թվականի հուլիսի 8-ի հերթական նիստը. ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 11:06 13-07-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից 35-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին

- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

- Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

- Գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,

- «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի ստեղծման մասին,

- Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին եւ այլ հարցեր: