Երեկ տեղի է ունեցել մտավորական, գրող և հրապարակախոս Գոհար Ռշտունու գրքի շնորհանդեսը՝ Բաղրամյան 6 հասցեում։
Գրքի շնորհանդեսը անցավ ջութակի և դաշնամուրի մեղեդիների ներքո։ Միջոցառմանը ներկա էին գրողի մտերիմ ընկերները, ընթերցողները և պարզապես Ռշտունու ձեռագրով հետաքրքրված մարդիկ։
Գոհար Ռշտունին ոչ միայն գրում է իր սեփական գրքերը, այլ նաև զբաղվում է գրքերի թարգմանությամբ։ Ստեղծագործում է երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։
Գրքի շնորհանդեսի ժամանակ, Ռշտունին ասաց, որ գրել է կաթողիկոս Վազգեն Ա-ի մասին։ Նշեց նաև, որ Վազգեն առաջինը նրան պարգևատրել է արծաթե մեդալով, որը նրա առաջին մեդալն էր։ Գրողը շատ լավ է հիշում մեդալի մասին, անգամ գրամն է հիշում՝ յոթ ու կես գրամ։ Գոհար Ռշտունին հպարտությամբ էր պատմում, որ կարողացել է գրել կաթողիկոսի մասին։
Ռշտունին երեկոյի ժամանակ ասաց, որ գրում է հիմնականում իր տոհմի, արմատների մասին։
Հետաքրքրականն այն է, որ Գոհար Ռշտունին շնորհանդեսի վերջում գրքերը վաճառելու փոխարեն նվիրեց ցանկացողներին, թեպետ և նրա գրքերը վաճառվում էլ են։ Ասաց, որ, եթե մարդը հնարավորություն չունի գիրքը գնելու, ապա նա սիրով նվիրում է այն։
Մանրամասն՝ տեսանյությում։