Ադրբեջանցի ֆուտբոլիստը կժամանի Հայաստան
copy image url

Ադրբեջանցի ֆուտբոլիստը կժամանի Հայաստան

Սպորտ 1 տարի առաջ - 19:23 10-07-2023
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ալբանական «Էգնատիա» թիմի հետ։

Երևանում սպասվող հանդիպմանը մրցակցի կազմից մասնակցելու է նաև թիմի նորեկ, ադրբեջանցի Վուշալ Իսկանդարլին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ֆուտբոլիստը, հղում կատարելով իր գործակալին, հայտնել է, որ իր համար ակումբն արդեն իսկ գնել է տոմսը։

«Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» խաղը կայանալու է հուլիսի 13-ին։

Ամենից շատ դիտված