Փոսի կողքը երկու բարակ լենտ է թքած-կպցրած. Ավինյանը բարկացավ
copy image url

Փոսի կողքը երկու բարակ լենտ է թքած-կպցրած. Ավինյանը բարկացավ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:49 10-07-2023
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց տարբեր փողոցներում գազի, ջրի խողովակների, էլեկտրական լարերի անցկացման համար փորված փոսերի մասին ու դժգոհություն հայտնեց, որ այդ հատվածները պատշաճ կահավորված չեն։

«Աճառյան փողոցում փոս կա, մեկ մետրից ավելի խորությամբ է։ Մի հատ ավտոմեքենա էր ընկել փոսի մեջ։ Երեկ եմ կողքով անցել, երկու բարակ լենտ է թքած-կպցրած, դա պատճաշ կահավորում չենք կարող համարել»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ Ծարավ Աղբյուրում էլ քանդած փոս կա, իրեն ուղարկել են, թե ինչպես են երեք մեքենաներ ընկել փոսը, ակերը տրաքել են։

«Հետևաբար, կահավորումը նույնպես շատ կարևոր է, կահավորման տեսանկյունից այդ երկու լենտը չենք համարում պատշաճ կահավարում, եթե մեր ստանդարտն է այդպեսին, պետք է ստանդարտը փոխենք»,- ասաց Ավինյանը։

Նա առաջարկեց այս շաբաթ այլևս քանդման թույլտվություն չտալ, զբաղվել պատշաճ կահավորումով բոլոր այն տեղերում, որտեղ արդեն տվել են քանդման թույլտվություն։