«Ես չեմ իջնելու անպատասխանատու հայտարարությունների մակարդակին, մնացած հանդիպումների վերաբերյալ ոչ մի բան չեմ ասելու, ես իշխանությունից դուրս եմ եկել ու մնացի իմ սկզբունքներին, ինձ չեն կպչելու էն անունները, որոնք ինձ կպցնում են։ Ես ընդդիմությանը համարում եմ ռևանշիստներ, ովքեր կորցրել են իրենց լծակը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Ինքնիշխան կուսակցության» նախագահ Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջին հերթին պետք է պատասխան տա նրա համար, թե ինչպես է տևական ժամանակ որպես հինգերորդ շարասյուն ծառայում։
«Արցախի վերաբերյալ դոշ են ջարդում, բայց Արցախը առաջին թուլացնողը հենց իրենք են, ես ուզում եմ՝ խոսենք նրա մասին, թե ինչպես ենք պետությանը ծառայում։ Չգիտեմ՝ Արևմուտքն ում սիրածն է, ես իմ ապագան տեսնում եմ ՀՀ-ի հետ ու այն երկրների հետ եմ տեսնում հարաբերություններ, որոնց հետ ուժեղանում ենք, իսկ ՌԴ-ի հետ դա չեմ տեսնում, չենք ուժեղանում։ Պետք է մենք դուրս գանք այն մտադրությունից, որ ռուսները մեզ պաշտպանում են, մենք պետք է պաշտպանենք մեզ»։