ԱԱԾ պետը ստախոս է․ դրդում են՝ կտրուկ քայլերի գնանք․ անհետ կորածի մայր
copy image url

ԱԱԾ պետը ստախոս է․ դրդում են՝ կտրուկ քայլերի գնանք․ անհետ կորածի մայր

Ներքին 1 տարի առաջ - 14:53 08-07-2023
«ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ստախոս է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 2020 թվականին պատերազմի դաշտ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը։

Ծնողները հունիսի 21-ին գնացել էին Ազգային անվտանգության ծառայություն և հանդիպում պահանջել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Այդ օրը ԱԱԾ տնօրենը չէր ընդունել նրանց, այլ տեղակալը, սակայն ծնողներին վստահեցրել էին, որ 4-5 օրվա ընթացքում Արմեն Աբազյանը կընդունի նրանց։

«Մենք գնացել էինք, որ մեր տղաներից հետաքրքրվեինք, իմանայինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկել նրանց հետ բերելու ուղղությամբ, բայց Աբազյանը հարկ չհամարեց մեզ հետ հանդիպել։ Տեղակալը ասաց՝ 4-5 օրվա ընթացքում հանդիպում կկազմակերպենք, բայց 2 շաբաթից ավելի է անցել, ոչ մեկը մեզ հետ կապ չի հաստատել, չի հրավիրել հանդիպման։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները ստախոսներ են։ Մեզ դրդում են, որպեսզի կտրուկ քայլերի գնանք, մի քանի օր էլ կսպասենք, եթե ԱԱԾ պետը չբարեհաճի մեզ ընդունել, մենք կգնանք, բայց այս անգամ 10 հոգով չենք գնալու․․․»,- ասաց անհետ կորած համարվող զինծառայողի մայրը։

Հիշեցնեք, որ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար Էջմիածնի «քիմիկների» զորամասից 62 զինծառայող էր մեկնել առաջնագիծ՝ Զանգելան։ Նրանցից 22-ին հաջողվել էր վերադառնալ տուն, մյուս 40-ը հայտնվել էին շրջափակման մեջ։

Հետագայում գերեվարված զինծառայողներից 5-ին Բաքուն վերադարձրեց, իսկ մյուս 35-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված