Այս գործի ամենագլխավորն Աննա Հակոբյանն է եղել․ անհետ կորածի մայր

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:39 30-06-2023
«Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած վարչապետից՝ սաղ էլ ծախված են, լրիվ կառույցները փողով առած է»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում Oragir.News-ի հետ զրույցում ասացին Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները։

«Իմ երեխեն հավի ճո՞ւտ էր, տարան, կորցրին, հիմա էլ ոչ մեկը պատասխան չունի տալու։ Էդ վարչապետի Աշոտիկն Աշոտիկ էր, մեր երեխեքը երեխեք չէի՞ն, որ հայրենիքի համար գնացել են կռիվ անելու։

Մի բառի համար խեղճ կնոջը վտարեցին երկրից, Աշոտիկին եսիմ ինչ սարքեցին, բա մեր երեխեքի համար ի՞նչ պետք է անեն։

Այս գործի ամենագլխավորն Աննա Հակոբյանն է եղել, այնտեղ է եղել, գեներալ Անդրանիկ Մակարյանին էլ բերել, անց է կացրել։ Այնպես որ իրենց ձեռքում է այս գործը, մինչև իրենք ընթացք չտան, այս գործը չի բացվելու։ Հեսա 3 տարին կլրանա, ոչ մի բառ չեն ասում մեր երեխեքի մասին, բա սա ղեկավարությո՞ւն է, պետությո՞ւն է»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չի վերադարձել։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, ծնողները, սակայն, դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի՝ նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում