Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:
Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ հետևո՞ւմ են Ֆրանսիայում կատարվող իրադարձություններին։
Քաղաքացիներից մեկն ասաց․ «Ֆրանսիան 1 երեխայի համար տեսեք՝ ինչեր է անում, իսկ այստեղ հազարավորներ կոտորվեցին»։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ բողոքի ակցիան պետք է քաղաքակիրթ լինի և ունենա սահման։ «Եթե խանութներն ու մեքենաները այրում են, դա բողո՞ք է, ու՞մ դեմ է այդ բողոքը»։
Մանրամասն՝ տեսանյութում։