Չկա մի մարդ, որն այստեղ այլ նպատակ ունենա. այստեղ կուսակցական հարց չկա. Մրո

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:07 01-05-2022
Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում համազգային հանրահավաք, որին մասնակցում են բազմահազար քաղաքացիներ։ Համախմբման անդամները ևս Ազատության հրապարակում են` հանուն հայկական Արցախի և անկախ պետականության։

Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ասաց. «Իսկական հայն այսօր չի կարող անտարբեր լինել։ Տարօրինակ կլիներ, եթե ես այստեղ չլինեի, քանի որ սա համահայկական, համազգային շարժում է։ Բոլորիս նպատակը մեր պետականության անվտանգության խնդիրը լուծելու և Արցախի փրկության հարցն է: Չկա մի մարդ, որն այստեղ այլ նպատակ ունենա, այսօր այստեղ կուսակցական հարց չկա: Պատերազմից հետո դիտավորյալ մեզ խեղճացնելու քաղաքականություն է վարել այս իշխանությունը, բայց այսօր մենք դուրս ենք եկել, ուզում ենք մեր մեջքը ուղղել ու հաղթանակ կերտել»:

Մանրամասները՝ տեսանյութում։