Մոտ 1 ամիս առաջ ենք դիրքերից իջել, բայց ՊՆ-ն փողը չի վճարում․ վարժական հավաքի մասնակից
copy image url

Մոտ 1 ամիս առաջ ենք դիրքերից իջել, բայց ՊՆ-ն փողը չի վճարում․ վարժական հավաքի մասնակից

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:46 04-07-2023

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

Վարժական հավաքներին մասնակցած և շուրջ 1 ամիս դիրքերից իջած քաղաքացիներն ահազանգում են՝ ՊՆ-ն իրենց գումարները չի տրամադրել։ «Մայիսին գնացել ենք, հունիսի սկզբին վերադարձել, բայց մինչ օրս փողերը չենք ստացել։ Այսինքն՝ մոտ 1 ամիս առաջ ենք դիրքերից իջել, բայց ՊՆ-ն փողը չի վճարում։

Հերիք չի՝ գործից կտրվում, գնում ենք, մի հատ էլ այս օրն են գցում։ Հարցն այդ 180-200 հազար դրամը չէ, այլ վերաբերմունքը, որն այսօրվա իշխանությունն է դրսևորում»,- Оragir.News-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Մեկ այլ քաղաքացի, որը նույնպես մասնակցել է վարժական հավաքներին և օրերս է վերադարձել տուն, կրկին դժգոհեց, որ գումարները չեն ստացել․ «Մեր ստորաբաժանման տղերքի անուն-ազգանունները նկարել, տրամադրել ենք մեզ ուղեկցող սպային, բայց մինչ օրս որևէ արձագանք չկա։ Զինգրքույկներն էլ դեռ չեն վերադարձրել, զինկոմիսարիատում են։ Գրանցված աշխատող չենք, չգիտենք՝ ինչքան գումար ենք ստանալու, որովհետև խոսակցություններ կային, որ այդ գումարից պահում են անելու մեզ տրամադրած համազգեստի գումարը»։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նարեկ Խաչատրյան