Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ
copy image url

Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 17:29 04-08-2022
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978 թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Ամենից շատ դիտված