Այրված մեքենաներ, կոտրված ապակիներ․ Կոմիտասում շարունակում է ուժեղ գազի հոտ գալ
copy image url

Այրված մեքենաներ, կոտրված ապակիներ․ Կոմիտասում շարունակում է ուժեղ գազի հոտ գալ

Ներքին 1 տարի առաջ - 00:18 04-07-2023
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 3-ին՝ ժամը 22։10-ին Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան տուժածներ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ։ Տուժածներից մեկը՝ մոտ 45 տարեկան տղամարդ, հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Oragir.News-ի թղթակցի հաղորդմամբ՝ պայթյունի ալիքից կոտրվել են հարևան 2 շենքերի ապակիները, ավտոտնակի հարևանությամբ՝ շենքի բակում կայանած ավտոմեքենաները գրեթե ամբողջությամբ այրված են, վնասվել է ոչ միայն այն ավտոտնակը, որում պայթյուն է որոտացել, այլև հարևանությամբ գտնվող ավտոտնակները։

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին էլ պայթյունի տարածքից շարունակում է ուժեղ գազի հոտ գալ։ Թեև հրդեհ չկա, սակայն տեղում շարունակում են աշխատել Փրկարարական ծառայության ջոկատները։