«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերը
copy image url

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերը

Ներքին 1 տարի առաջ - 13:18 03-07-2023
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք։