ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները
copy image url

ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները

Ներքին 1 տարի առաջ - 11:44 03-07-2023
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննության որոշումը։

Oragir.News-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

ԲԴԽ-ն այսօր էլ լրագրողներին թույլ չի տվել մտնել նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը քննվում էր դռնփակ, ԲԴԽ նիստերի դահլիճը փոքր լինելու պատճառաբանությամբ՝ թույլ չէին տալիս լրագրողների և փաստաբաների մուտքը դահլիճ։

Նշենք, որ ԲԴԽ-ն դադարեցրեց նաև Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը: