Շաբաթը Լիսիցյանական է։ Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակին նվիրված միջոցառման բացումը։ Միջոցառմանը ներկա էր «Կարին» կրթամշակութային ՀԿ-ն։
Oragir.News-ի հետ զրույցում ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը ներկայացրեց օրվա նշանակությունը։
«Ցավոք սրտի, մեր հայ իրականության մեջ շատ անհասկանալի մարդկանց անուններ գիտենք, հպանցիկ, վաղանցիկ, մեկ օրվա թիթեռի կյանք ունեցող հակամշակութային մարդկանց, բայց կա մարդ, որը կերտել է ոչ միայն մշակույթ, ոչ միայն երկգիտություն, այլ նաև ազգային գիտության առանցքներ է բացահայտել, մենք, ցավոք սրտի, իրեն չենք հիշում։ Սրբուհի Լիսիցյանը մի հզոր երևույթ է, ով ստեղծել է նախկին Խորհրդային Միության միակ պարերի գրառման համակարգը և բացի դրանից՝ հիմք է դրել հայ պարագիտությանը։ Մի ամբողջ ոլորտ, որ աշխարհի շատ ազգեր չունեն նման գիտության, և առաջին պարարվեստի ուսումնարանի առաջին հիմքը նա է դրել»-, ասաց Գագիկ Գինոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։