ԱՄՆ-ում մեկնարկել է Բլինքենի և Բայրամովի հանդիպումը
copy image url

ԱՄՆ-ում մեկնարկել է Բլինքենի և Բայրամովի հանդիպումը

Արտաքին 1 տարի առաջ - 18:51 27-06-2023
ԱՄՆ-ում սկսվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպումն անցկացվում է Ջորջ Շուլցի անվան Արտաքին կապերի ազգային ուսումնական կենտրոնում՝ փակ դռների հետևում։

Հիշեցնենք, այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կսկսեն բանակցությունների հերթական փուլը, հայտնում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։