Քաշեց վրես, չկարացա փախցնեի. 29 համարի ավտոբուսը հարվածել է կայանված Mercedes-ին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:07 21-06-2023
Այսօր՝ ժամը 16:40-ի սահմաններում Երևանի 29 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը հարվածել է Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկում երկրորդ շարքում կայանված թանկարժեք Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ականատեսները Oragir.News-ի հետ զրույցում նշեցին, որ ավտոբուսի վարորդն իր կողքից սլացող մեքենայից է փախցրել ավտոբուսը, որ չհարվածեն իրեն, արդյունքում ինքն է հարվածել կայանված Mercedes-ին։