Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 09:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Աբովյան փողոցում։ Հետիոտնային անցման վրա բախվել են 36 համարի MAN մակնիշի 12 մետրանոց ավտոբուսն ու Mazda մակնիշի ավտոմեքենան։ Վթարից հետո ուղևորներն իջել են ավտոբուսից։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել․ խցանված է Մյասնիկայն պողոտան։
