Մենք շատ-շատ ենք վճարել, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր «Mercedes»-ով․ Հայկ Մամիջանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:23 16-06-2023
Խնդրում եմ մեր քաղաքացիները բացեն, նայեն, թե ինչ մաղձ, ինչ կեղտ ու թարախ էր Նիկոլ Փաշինյանը իր թերթոններով տարածում Սպարապետի և մեր բանակի ուղղությամբ: Ո՞ր օրվանից ինքը դարձավ Սպարապետի արժեքների կրող: Սպարապետի արժեքների կրողը չի հանձնի Արցախը: Ինքը Սպարապետի անունը տալու իրավունք չունի: Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարություններին, թե՝ «Իմ անվտանգության վրա՞ է ավելի ծախսվում, քան Քոչարյանի և Սարգսյանի», ասաց․

«Մենք՝ բոլորս վճարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր «Mercedes»-ով, վճարել ենք շատ, շատ-շատ, հետո մենք՝ բոլորս վճարել ենք, որ տիկին Աննա Հակոբյանը երթևեկի հա՛մ մի հատ գերնոր «Mercedes»-ով, հա՛մ մի հատ գերնոր Lexus-ով։ Դե, ամեն օր նույն մեքենան չեն վարի։ Հետո մենք վճարել ենք նրա համար, որ վարչապետի անվտանգության բոլոր մեքենաները փոխվեն ամենանոր ամենագնացներով։ Դա բարդ չէ, սիրելի քաղաքացիներ, բացեք կադրերը նայեք, թե ինչ մեքենաներ էին սպասարկում առաջ, և ինչ մեքենաներ՝ հիմա։ Այո՛, հավելյալ միջոցներ են կիրառվում, այո՛, ահռելի մեծացվել են ծախսերը՝ բոլորը գաղտնի գրիֆով։ էլ չեմ ասում, որ Փաշինյանի՝ Երևանի Ա կետից Բ կետ տեղափոխումը սպեց-օպերացիա է»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի