Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չգիտի այն գյուղերի անունները, որոնք հանձնում է. Հայկ Մամիջանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:42 23-08-2022
Հանրապետության հրապարակում շարունակվում է Էդգար Ղազարյանի կողմից կազմակերպված հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց. «Ես ուզում եմ, որ մենք ֆիքսենք այս գաղափարը։ Ազգադավ, դավաճան վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի պահանջը երբեք իրեն չի կարող սպառել։ Եկել են այստեղ բոլորը մեկ արդար պահանջով, քանի որ ուզում են արժանապատիվ երկրում ապրել, որի թիվ մեկ խոչընդոտը Նիկոլ Փաշինյան անձնավորությունն է։ Երբեք այս ցասման ալիքը չի մարելու։ Գուցե լինեն վայրիվերումներ, որոշակի նվազումներ, բայց դինամիկան գնալով աճելու է։ Իսկ ինչ վերաբերում է սպասումներին և՛ մեկհոգանոց, և՛ ոչ մեկհոգանոց ակցիաներից սպասումը մեկն է՝ հասնել հաջողության, որ Արցախն ու ՀՀ-ն ունենան ապագա։ Այս սպասումը կա միշտ, ու հայ ժողովրդի մոտ մարում չի կարող լինել։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ընտրում են ինչ-որ բան անելը։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չգիտի այն գյուղերի անունները, որոնք հանձնում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում