Ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները կխուսափեն միջանցքային տրամաբանության սադրիչ բառապաշարի գործածումից․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:56 16-06-2023
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում ու հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ընթացքում արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առավել ևս այն բանից հետո, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը ու ձեռնամուխ լինել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։

Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ Փաշինյանը ընդգծեց․

«Ինչ վերաբերվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։

Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ-ի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի