Պետք է բացառել խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի օգտագործումն առավել ևս պաշտոնյաների կողմից. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:04 26-01-2023
ԼՂ հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ, այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանալի է իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, բայց կրկին պիտի ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը, և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպիտի լինի շեղել այս օրակարգից:

Միաժամանակ, պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, հայաստանյան և Սփյուռքի անհատներ ու կազմակերպություններ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին ու կառույցներին, որոնք իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն ու անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:

Վարչապետը հորդորեց ուշադրություն դարձնել, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չեն։ «Ակնհայտորեն Հայաստանը և ԼՂ-ն հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»,-ասաց վարչապետը։

«Ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք այս տրամաբանությամբ, որքան էլ հասկանում ենք բոլոր բարդություններն ու դժվարությունները»,-եզրափակեց խոսքը վարչապետը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի