ՁՊՎ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլոր աջակիցնեին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Պարոն Աշոտյանի «դուխը» տեղն էր, տրամադրությունը՝ մարտական։ Նա փոխանցում էր, որ հանկարծ թույլ չտանք նման օրակարգերով կարողանան շեղել ուշադրությունը մեր իրական պայքարից՝ Արցախի և Հայաստանի համար անվտանգության պայքարից։ Ինչպես ինքն ասաց՝ ոչ առաջին քաղբանտարկյալն է, ոչ էլ, ցավոք, վերջին, քանի դեռ այս իշխանությունները կան», - ասաց Հայկ Մամիջանյանը։