Այսօր X զորամասի տարածքն են ծախում, վաղը Եռաբլուրն են ծախելու․ զոհվածի հորեղբայր

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:02 15-06-2023
«Ախպորս 18 տարեկան տղեն կյանքն է տվել հայրենիքին, իսկ այս սրիկաները չգիտեն՝ հայրենիքն ինչ բան է»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Մխիթարյանի հորեղբայրը՝ Գագիկ Մխիթարյանը։

«Եթե այսօր այս տարածքն են ծախում, ապա համոզված եմ, որ մյուսը Եռաբլուրն են ծախելու։ Կարող է՝ թուրքերը տեսել և հավանել են՝ այնտեղից Մասիսը լավ է երևում։ Կարող է ասեն՝ բուլդուզերով հարթեցրեք, տվեք մեզ, առնում ենք այս տարածքը։ Իրենք սրբություն չունեն, ծախելու են։ Ինչքան հնարավոր է՝ ծախում են, քանդում են, ժողովրդին հալածում են, բայց մարդկանց համբերությունը, որ լցվեց, ապա ամեն ինչի կգնան»,- ասաց զոհված զինծառայողի հորեղբայրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված